-
19.02.2019|
19:30
Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ ԱՆՈՒՇ ԲԵՂԼՈՅԱՆԸ հայտարարեց, թե իրենց տան դիմացի հացի կրպակում աշխատող կանայք իրենց գոհունակությունն են հայտնել, որ նոր իշխանությունների գալով, իրենց ոչ մեկը չի խանգարում նորմալ աշխատել։
-
19.02.2019|
14:03
Երեկ խորհրդարանական ճեպազրույցներում շարունակվեց ՔՊ-ԼՀԿ մենամարտը: Ամեն ինչ կարող էր այլ լինել, եթե ճեպազրույցներում քաղաքական ուժերը ներկայանային ոչ թե մեծից փոքրը, այլ` փոքրից մեծը սկզբունքով: Այդ դեպքում ԼՀԿ-ն գուցե հեռակա պատասխաներ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի տարակուսելի հայտարարություններին:
-
19.02.2019|
02:00
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ու ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի սոցցանցային, հեռահար բանավեճից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչները խստագույնս զգուշանում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության մասին արտահայտվելիս:
-
16.02.2019|
23:30
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում են ընդդիմադիր ուժի նկատմամբ իշխանության կողմից վերահսկվող մամուլի միջոցների այս գործելաոճը։
-
16.02.2019|
23:26
Ծրագիրը ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ։ Այն նաեւ պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսիք են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը եւ այլն։
-
15.02.2019|
13:31
Երեկ Աժ-ն ընդունեց կառավարության ծրագիրը` ՔՊ-ն կողմ էր, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն` հիմնականում դեմ: Արտառոց` ոչինչ` իսկզբանե պարզ էր, որ կառավարության ծրագիրը ընդունվելու է:
Ընդունվելու է, եթե նույնիսկ մեկ նախադասությունից կազմված լինի:
-
15.02.2019|
01:50
Ընդդիմության քննադատությունն այս իշխանության համար տհաճ է: Ընդ որում, եթե այսօրվա ընդդիմադիրների և մեկ տարի առաջվա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթները համեմատենք, ապա նախկին իշխանությունը պետք է ամեն ԱԺ նիստում անարգանքի սյունին գամեր Փաշինյանին, ինչպես երեկ նա վարվեց խորհրդարանական ընդդիմադիրների հետ:
-
14.02.2019|
13:05
Արդեն երրորդ օրն է՝ ԱԺ–ում քննարկվում է կառավարության ծրագիրը` վարչապետին հարցեր տալու համար գրանցվել էր 53, ելույթների համար՝ 42 պատգամավոր, որ խորհրդարանական պատմության մեջ աննախադեպ է:
-
14.02.2019|
13:00
«Ժողովուրդը» գրում է, որ իր աղբյուրների պնդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, որը թավշյա հեղափոխությունից հետո տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն էր:
-
12.02.2019|
14:42
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այլևս ՀՀԿ նախկին անդամ է` նա այդպես է շարունակում ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը: